211652_close_icon
views-count56565 դիտում article-date 11:50 14-10-2018

Զինված ավազակային հարձակում Երևանում. թալանել են «Թեո Ֆարմա» դեղատունը. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ե.Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել, որ ժամը 16:20-ի սահմաններում Աճառյան փողոցի 32/27 հասցեում գործող «Թեո Ֆարմա» դեղատուն է մտել անհայտ անձը և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել դեղատանը եղած գումարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նոր Նոքրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն քննչական բաժնի քննիչ Համբարձումյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ զինված ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Ե. Թ.-ն աշխատում է նշված դեղատանը՝ որպես դեղագործ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր