211652_close_icon
views-count6036 դիտում article-date 21:37 12-10-2018

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված հոդվածի վերաբերյալ

«Իրավունք» թերթի 12.10.18 թ. համարում տեղ է գտել «Ոստիկանությունն իր գործառույթն իրականացնում է ընտրովի» հրապարակում, ուր ասվում է, թե Արարատյան հայրապետական թեմի Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում հայտնված երկու կանայք բռնություն են գործադրում եկեղեցի այցելողների, արարողությունների մասնակիցների ու աշխատակիցների նկատմամբ և փող մուրում: Ըստ թերթի` Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար տեր Թովմա քահանա Անդրեասյանը հայտնել է, թե ոստիկանությունը չի գալիս, ասում են` կառավարությունն արգելել է, պետությունն ու եկեղեցին անջատ են: Հայտնում ենք, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավորներից ու քաղաքացիներից ոստիկանությունում որևէ ահազանգ չի ստացվել մուրացիկ կանանց կողմից բռնության ենթարկվելու վերաբերյալ: Թերթին կոչ ենք անում չճշտված և անհիմն տեղեկություններով թյուրիմացության մեջ չգցել ընթերցողներին ու ձեռնպահ մնալ հանրային կարծիքը խեղաթյուրելու ձեռնարկներից:

Նմանատիպ նյութեր