211652_close_icon
views-count3121 դիտում article-date 13:13 08-10-2018

Յուրգեն Կլոպ. Ազգերի Լիգան՝ աշխարհի ամենաանիմաստ մրցաշարն է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից (0:0) հետո քննադատել է Ազգերի լիգան: «Ցավոք սրտի, տղաները հիմա պետք է գնան հավաքականներ և խաղան Ազգերի լիգայում՝ աշխարհի ամենաանիմաստ մրցաշարում: Հուսով եմ, նրանք առանց վնասվածքների կվերադառնան: Երբ խաղացողները մեկնում են հավաքականներ, դա այնքան էլ մեծ խնդիր չէ: Սակայն եթե ես զանգահարեմ մարզչին և խնդրեմ, որ մեկ-երկու ֆուտբոլիստի չհրավիրի, սա ինձ կպատասխանի, որ ինքը Ազգերի լիգայի պատճառով նույնպես ճնշման տակ է գտնվում: Անկեղծ ասած, չգիտեմ, թե այնտեղ ինչ կարելի նվաճել, սակայն հաջորդ ամռանը այնտեղ ինչ-որ եզրափակիչ է լինելու», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր