211652_close_icon
views-count2321 դիտում article-date 13:42 05-10-2018

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհդի գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովային

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը, հնարավոր սահմանադրական փոփոխություններին, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր: Տիկին Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է մեր երկրում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին և Նոր Հայաստանի ինստիտուտների ուժեղացմանը և ընդգծել, որ բոլոր գործընթացները կիրականացվեն օրենքի գերակայության հիման վրա: Զրուցակիցները կարևորել են նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

Նմանատիպ նյութեր