211652_close_icon
views-count38162 դիտում article-date 17:42 02-10-2018

Արարատի մարզի Աբովյան գյուղում մեծարեցին ոչ միայն տարեցներին, այլև «Կատոկ» մականվամբ «Մարտեր առանց կանոնների» չեմպիոնուհուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, Միացյալ ազգերի կազմակերպության կողմից հայտարարված Տարեցների միջազգային օրը Արարատի մարզի Աբովյան գյուղում յուրահատուկ ձևով նշեցին: Ավանդույթի համաձայն, նշված տոնին ամեն տարի Աբովյան գյուղում հիշում են տարեցներին: Համայնքի ղեկավար Ավետիք Հարությունյանի որոշմամբ համայնքի 80 և ավելի տարիք ունեցող 30 տարեց գյուղաբնակներ ստացան դրամական պարգևներ: Գյուղի 103-ամյա բնակչուհի Հրանուշ Մանուկյանին յուրահատուկ և անակնկալ նվեր մատուցեցին Արարատի մարզպետ Գագիկ Սարգսյանն ու համայնքի ղեկավարը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյանի գյուղապետարանի որոշմամբ գյուղում 15 տարի բնակված, գյուղի դպրոցն ավարտած Կարինե Կարապետյանին շնորհվեց Աբովյան համայնքի Պատվավոր քաղաքացու կոչում, ինչի առթիվ գյուղապետի կողմից հանձնվեց շնորհակալագիր և թանկարժեք նվեր: Կ. Կարապետյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Մարտեր առանց կանոնների» մրցույթի ընթացքում ներկայացնում էր Հայաստանը, ով ավելի շատ հայտնի է «Կատոկ» մականվամբ: Նա վայրկյանների ընթացքում «շանսատակ արեց» Ռենա Սաֆարովին, ով հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած վիճակում կացնահարած՝ Ռամիլ Սաֆարովի քույրն է: Նմանատիպ միջոցառումը նշված գյուղում իր ավանդույթներն ունի և այն միշտ շարունակական է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+

Նմանատիպ նյութեր