211652_close_icon
views-count22028 դիտում article-date 22:45 01-10-2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքը՝ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական խոսք է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Բառերով հնարավոր չէ նկարագրել այն մեծ վիշտը, որ ապրում եմ այս պահին։ Շառլի հեռանալը շատ մեծ, անդառնալի կորուստ և ցավ է բոլորիս համար, հատկապես նրանց համար, ովքեր նրան մոտիկից են ճանաչել։ Հայաստանի ազգային հերոսը, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, դարի արտիստը, ֆրանսիական երգի հայրը, մեր բոլորի կողմից այնքան սիրված Շառլ Ազնավուրը իր անզուգական, անկրկնելի, վառ տաղանդով, իր շիտակությամբ, իր լավատեսությամբ, իր բարությամբ հիացմունք էր առաջացնում ողջ աշխարհում։ Նա մարմնավորեց հայ ազգի ճակատագիրը, նրա վերածնունդը, անկոտրում կամքը, աշխատասիրությունը, անպարտելիությունը։ Շառլի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ։ Այդ պատմությունը, այդ հրաշքը շարունակվում է և շարունակվելու է։ Ազնավուրի վառ աստղը երկնքից միշտ լուսաորելու է մեզ բոլորիս։ Հավերժ փառք քեզ, սիրելի Վարպետ, սիրելի Շառլ, Մեծ Հայ»,-ասված է Ս. Սարգսյանի խոսքում։։

Նմանատիպ նյութեր