2844 դիտում
15:43 29-09-2018
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ
Սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բեհջետ Պացոլիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը նշել է, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում առաջին ձեռքից միմյանց մոտեցումներին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:
Բեհջետ Պացոլին և Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության ակտիվացման ուղիներին:
Կոսովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է Սերբիայի հետ երկխոսության գործընթացի վերջին զարգացումները:
Նմանատիպ նյութեր
1547 դիտում
21:34 20-09-2019
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ
Այս բաժնից
343 դիտում
17:00 08-05-2024
Ինչքան ապրեմ, մինչև վերջին շունչս հավատալու եմ, որ գնալու եմ Արցախ․ Գայա Արզումանյան
529 դիտում
16:46 08-05-2024
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ