211652_close_icon
views-count3519 դիտում article-date 14:21 25-09-2018

Աբրամովիչը պատրաստ է «Չելսին» վաճառել 3 մլրդ ֆունտով

«Չելսիի» սեփականատեր, ռուսաստանցի գործարար Ռոման Աբրամովիչը պատրաստ է թիմը վաճառել 3 մլրդ ֆունտով: Ավելլի վաղ Աբրամովիչը մերժել էր Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդու՝ Ջիմ Ռետկլիֆի առաջարկը, որը ակումբի համար պատրաստ էր վճարել 2,3 մլրդ ֆունտ: Ամռանը բրիտանական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Աբրամովիչը ներդրումային բանկ է վարձել, որը պետք է ուսումնասիրեր «Չելսիի» վաճառքի հարցը, սակայն ակումբն այդ տեղեկությունները հերքել էր: Գործարարը «Չելսին» գնել էր 2003 թվականին՝ 140 մլն ֆունտով: Այդ ընթացքում ակումբը 5 անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել, նվաճել Անգլիայի 5 գավաթ և Սուպերգավաթ, Լիգայի 3 գավաթ, Չեմպիոնների լիգան և Եվրոպայի լիգան:

Նմանատիպ նյութեր