211652_close_icon
views-count9044 դիտում article-date 09:41 23-09-2018

Պետք է սովորել իրական ընտրությունների․ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց թիվ 8/16 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Երևանի Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով քվեարկելուց անմիջապես հետո մեկնելու է ԱՄՆ։ ՀՀ վարչապետը ընտրատեղամաս էր եկել դստեր հետ և ժպտալով՝ քվեաթերթիկը գցեց քվեատուփը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմը ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը, որի ցուցակում ներկայացված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամներ, ինչպես նաև հեղափոխությանն ակտիվ մասնակցած քաղաքացիներ։ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ մարդիկ պետք է սովորեն իրական քարոզարշավի ու իրական ընտրություններին, և բոլոր ուժերը հասկանում են, որ պետք է պայքարեն ամեն քվեի համար և իշխանությունը պետք է վերցնեն։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/09/23/Nikol-vote/2798965]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր