211652_close_icon
views-count117112 դիտում article-date 18:27 22-09-2018

Արտակարգ դեպք Արցախի Հանրապետությունում. Մատաղիսում ականի պայթյունից 20-ամյա զինծառայողը կորցրել է ոտքը. առողջական լուրջ խնդիրների պատճառով նա չպետք է լիներ առաջնագծում

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, սեպտեմբերի 20-ին, Արցախի Հանրապետությունում՝ Մատաղիսում, զինվորական հերթապահություն անցկացնելիս ծանր վիրավորվել է զինծառայող, Վանաձորի բնակիչ, 20-ամյա Արթուր Գևորգյանը: Արթուր Գևորգյանը վնասվածքը ստացել է ականի պայթյունից: Նրան տեղափոխել են Երևան, որտեղ Մուրացանի հոսպիտալում մեկ ոտքը անդամահատել են և այժմ բժիշկները պայքարում են երկրորդ ոտքը պահպանելու համար: Մեր տեղեկություններով, Արթուրը աչքերի և տեսողության հետ խնդիրներ ուներ, նրա համար նախատեսված է եղել սահմանափակ ծառայություն և իրավունք չունեին տանել առաջնագիծ։ [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը ակնկալում է ՀՀ պաշտպանության նախարարության պարզաբանումն այս դեպքի, ինչպես նաև այն փաստի վերաբերյալ, թե ինչու է Արթուր Գևորգյանը նման առողջական խնդիրներով առաջնագծում եղել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր