211652_close_icon
views-count4112 դիտում article-date 12:56 22-09-2018

Իրանում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր ու վիրավորներ

Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել, հայտնում է [url=https://www.presstv.com/Detail/2018/09/22/574848/Iran-Ahvaz-terrorist-attack]Press TV[/url] հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ անհայտ անձինք կրակ են բացել զորահանդեսի ժամանակ: Մահացել է մի քանի մարդ, զոհերի թիվը չի հստակեցվում: Իրանական Թասնիմ գործակալությունը, սակայն, հաղորդում է, որ զոհվել է առնվազն 8 մարդ՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ: Հաղորդվում է 7-ից 20 վիրավորի մասին: Նշվում է նաև, որ ոչնչացվել է 2 գրոհային: Այսօր զորահանդեսներ են անցկացվում Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում: Դրանք նվիրված են Սրբազան պաշտպանության շաբաթվան՝ հիշատակի միջոցառումներ, որոնք նվիրված են 1980-1988 թվականներին տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմին:

Նմանատիպ նյութեր