211652_close_icon
views-count3410 դիտում article-date 11:34 21-09-2018

Մահացել է Վիետնամի նախագահը

Այս առավոտ կյանքից հեռացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Կուանգը, այս մասին տեղեկացնում են վիետնամական պետական լրատվամիջոցները։ Նախագահի մահվան պատճառի մասին մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում։ Չան Դայ Կուանգը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Վիետնամի հյուսիսային Նինբին նահանգում։ Իր կարիերայի սկզբում նա ծառայել է երկրի ներքին գործերի նախարարությունում, այնուհետև անցել է Հանրային անվտանգության նախարարություն՝ ավելի ուշ դառնալով դրա ղեկավարը։ 2016 թվականին Կուանգը դարձել է երկրի նախագահ։

Նմանատիպ նյութեր