3433 դիտում
18:27 20-09-2018
ՀԱՊԿ-ը Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը` հայ- ադրբեջանական սահմանին լարված իրավիճակի մասին
«Հայաստանի կողմից որևէ դիմում չի ստացվել հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,- Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը չի՞ պատրաստվում ինչ-որ կերպ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը, Սիդորովը պատասխանեց.
«Այսօրվա դրությամբ հակամարտության կողմերը իրենք զբաղվում են իրավիճակով և Հայաստանից ՀԱՊԿ-ին որևէ դիմում չի ստացվել այդ կապակցությամբ: Կարծում եմ, որ տեղում հակամարտող կողմերը հարցը կլուծեն` առանց ՀԱՊԿ-ի ուժի կիրառման»,- ասաց Սիդորովը:
Նշենք, որ վերջին մի քանի օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:
Նմանատիպ նյութեր
4154 դիտում
18:21 13-07-2020
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը նվիրված ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է. ՀԱՊԿ մամուլի քարտուղար
3828 դիտում
15:55 16-09-2022
Մենք չէինք կարող չգալ, մենք նույնիսկ պարտավոր էինք. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը՝ Հայաստան գալու մասին
1153 դիտում
19:55 04-04-2017
ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի համատեղ գործնական խաղին
Այս բաժնից
781 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել