211652_close_icon
views-count2938 դիտում article-date 15:21 17-09-2018

Բեն Ֆոստեր. Դե Խեան դարպասապահների Մեսին է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուոթֆորդի» դարպասապահ Բեն Ֆոստերը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի խաղը: «Դե Խեան դարպասապահների Մեսին է: Նա արդեն երկար տարիներ աշխարհի լավագույն դարպասապահն է: Այժմ նա պարզապես արտակարգ է: Կարևորագույն պահերին նրա կատարած սեյվերը պարզապես ապշեցնում են: Նրան միշտ հաջողվում են դրանք, այնպիսի զգացողություն է, որ նա նույնիսկ չի լարվում: Եթե որևէ երիտասարդ դարպասապահ ցանկանում է իսկական դարպասապահ դառնալ, պետք է հետևի Դե Խեային: Նրա ուժը նրա բնատուր տաղանդի մեջ է: Որքան գիտեմ, նա այնքան էլ աշխատասեր չէ, սակայն դա նրան պետք էլ չէ», ասել է Ֆոստերը: Նշենք, որ ԱՊԼ-ի վերջին՝ 5-րդ տուրում «Ուոթֆորդը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց հենց «Մանչեսթեր Յունայթեդին», և Դե Խեան մի քաի դրվագում ֆանտաստիկ սեյվեր կատարեց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր