211652_close_icon
views-count44967 դիտում article-date 23:12 15-09-2018

Ադրբեջանական զինուժը կրակել է խաղող հավաքող այգեհովտեցու ուղղությամբ, նրա «Վիլիսը» խոցվել է. Aravot.am

Իջևանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 53-ամյա բնակիչ Վարդան Սիմոնյանը սեպտեմբերի 13-ի առավոտյան, Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայանավանում խաղողի այգու բերքը հավաքելու ժամանակ ադրբեջանական զինուժի կրակահերթի տակ է ընկել: Գնդակներից մեկը խոցել է Վ. Սիմոնյանի «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի ապակին: Վ. Սիմոնյանն այդ ժամանակ ավտոմեքենայում չի եղել, մեքենայից մի քիչ հեռու է գտնվել, նա չի տուժել, հայտնում է [url=https://www.aravot.am/2018/09/15/981138/]Aravot.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր