211652_close_icon

Ադրբեջանական զինուժը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ. Sputnik Արմենիա

views-count3969 դիտում article-date 11:32 28-08-2021
Ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան` ժամը 22–23–ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի Կութ գյուղի ուղղությամբ։

Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Կութի համայնքապետ Սիմա Չիթչյանը։

«Կրակել են հրաձգային զինատեսակներից։ Կրակոցները եղել են և՛ դիրքերի, և՛ բնակավայրի վրա»,–ասաց նա։

Համայնքի ղեկավարի հավաստմամբ` բարեբախտաբար տուժածներ և վնասներ չկան։

Նմանատիպ նյութեր