211652_close_icon
views-count1681 դիտում article-date 16:50 13-09-2018

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպանը

Հանրապեության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինը: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել նրան եւ համոզմունք հայտնել, որ նորանշանակ դեսպանը կարեւոր ներդրում կունենա հայ-ուկրաինական արդյունավետ երկխոսության շարունակման գործում: Դեսպան Լիտվինը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը՝ առավել ամրապնդելու եւ առաջ մղելու տարբեր ոլորտներում ձեւավորված հայ-ուկրաինական բարձր մակարդակի գործակցությունը: Հավատարմագրերի հանձնմանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ երկու ժողովուրդները միմյանց հետ կապված են եղբայրական եւ բարեկամական հարաբերություններով, որոնք լավ հիմք են փոխգործակցության հետագա զարգացման համար:

Նմանատիպ նյութեր