211652_close_icon
views-count2945 դիտում article-date 20:23 12-09-2018

Երևանում մեկնարկում է Եվրամիության «Հորիզոն-2020» ծրագրին նվիրված տեղեկատվական օր. միջոցառմանը կմասնակցեն փորձագետներ Կիպրոսից և Լեհաստանից

Սեպտեմբերի 13-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Հորիզոն-2020» ծրագրին նվիրված տեղեկատվական օր: Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հորիզոն-2020» ծրագրի Twinning և ERA Chair ենթածրագրերը, որոնք Հայաստանի ասոցացման կարգավիճակից բխող մասնակցության լրացուցիչ հնարավորություններից են: Նախագծերի շնորհիվ հնարավորություն կլինի ավելի սերտ համագործակցություն հաստատել եվրոպական առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ հեռանկարային գիտական ուղղություններում, ինչպես նաև իրականացնել բարեփոխումներ և կառուցվածքային փոփոխություններ՝ համաշխարհային համբավ ունեցող արտասահմանյան գիտնականների ներգրավմամբ: Միջոցառմանը կմասնակցեն փորձագետներ Կիպրոսից և Լեհաստանից, որոնք կներկայացնեն «Հորիզոն-2020» ծրագրի Twinning և ERA Chair ենթածրագրերի այս երկրների փորձը: Սեպտեմբերի 14-ին գիտնականների համար կանցկացվի սեմինար` «Ինչպես գրել հաջող նախագծեր» թեմայով: Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրի «Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության ցանց Արևելյան գործընկերության երկրների համար պլյուս» (EaP Plus Project) նախագծի շրջանակներում: [b]ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն[/b]

Նմանատիպ նյութեր