211652_close_icon
views-count4746 դիտում article-date 19:16 12-09-2018

Թիվ 8 երթուղու ավտոբուսի գրպանահատը բերման ենթարկվեց ոստիկանություն

Սեպտեմբերի 11-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության բաժանմունքի ծառայողները Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մանվել Խ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.20-ին, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում, 1976 թ. ծնված Հասմիկ Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 4.400 դրամ, նույնականացման, զեղչային քարտեր և շղթա: Գողոնը մասամբ առգրավվել է: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր