211652_close_icon
views-count1617 դիտում article-date 13:02 11-09-2018

Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ի աջակցության կարիքը չի տեսնում

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ից իրենց աջակցության կարիքը չի տեսնում: Այդ մասին պատգամավորը հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում: «Մեր թիմակիցներից ոչ ոք որևէ հանրապետականի հետ հանդիպում չի ունեցել: Հանրապետականների օգնությունը մեզ պետք չէ: Մենք ունենք բավականաչափ ռեսուրս»,-նշեց Ն. Զոհրաբյանը: Հավելեց, որ ընտրությունները պետք է ցույց տան, որ կարող ենք առանց իրար վիրավորելու քարոզարշավներ անցկացնել: Ընդգծեց, որ հեղափոխությանն իրենց աջակցությունը եղել է նրանով, որ 31 պատգամավորով կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելուն:

Նմանատիպ նյութեր