211652_close_icon
views-count8980 դիտում article-date 11:57 09-09-2018

Աբխազիայում ավտովթարի հետևանքով զոհվել է երկրի վարչապետը. երկրի իշխանությունները կատարվածը դժբախտ պատահար են որակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աբխազիայում տեղի ունեցած ավոտվթարի հետևանքով զոհվել է երկրի վարչապետ Գենադի Գագուլիան: Այս մասին հայտնում է [url=http://www.interfax.ru/world/628476?utm_source=topmain]INTERFAX.RU-[/url]ն: Աղբյուրը նշում է, որ օդանավակայանից ընթացող ավտոշարասյունը, որում գտնվում էր կառավարության ղեկավարը, վերադառնում էր Սիրիայից: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Գագուլիային տեղափոխող մեքենան բախվել է փողոցի հանդիպակաց մասով շարժվող փոխադրամիջոցի հետ, որի ղեկին եղել է Աբխազիայի քաղաքացի, ով ըստ վերջին տեղեկություննեի՝ եղել է թմանյութի ազդեցության տակ: Նշվում է նաև, որ երկրի իշխանությունները կատարվածը դժբախտ պատահար են որակել: Հիշեցնենք, որ 70-ամյա Գենադի Գագուլիան վարչապետի պաշտոնում նշանակվել էր 2018թ.:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր