2559 դիտում
09:43 09-09-2018
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 8-9-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 15 շենքի մոտակայքում այրվել է մոտ 6000 քմ խոտածածկույթ, Նազարբեկյան թաղամասի թիվ 44 շենքի մոտակայքում` մոտ 800 քմ, Նորքի գերեզմանատան տարածքում` մոտ 1000 քմ, Հրազդանի կիրճում՝ 8-րդ հրաշալիք ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 800 քմ, Քաղսի-Լեռնանիստ ավտոճանապարհին՝ մոտ 5 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 5 հա, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին՝ Հատիս լեռան մոտակայքում՝ մոտ 6000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում՝ 1000 քմ, Փարպի գյուղի սկզբնամասում՝ 2000 քմ, Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 2 հա, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ 1.5 հա խոտածածկ տարածք, Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` մոտ 3 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում՝ 500 քմ, Նորաշենիկ գյուղի սկզբնամասում՝ մոտ 5 հա, Նորավան գյուղի մոտակայքում՝ մոտ 11 հա, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի քաղաքային գերեզմանոցի հարակից տարածքում՝ մոտ 1000 քմ, Շահումյան փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Անուշավան գյուղի գերեզմանատանը` մոտ 1000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի Կոտայքի փողոցում՝ մոտ 3000 քմ, Բջնի գյուղի գերեզմանատանը՝ մոտ 700 քմ, Հրազդան քաղաքում` մոտ 2 հա, Կոճոռ թաղամասում՝ մոտ 2 հա, Առինջ գյուղի գերեզմանատանը՝ մոտ 3000 քմ, Նոր Գյուղ գյուղի դպրոցի մոտակայքում՝ մոտ 5000 քմ, Արամուս գյուղի գերեզմանատանը՝ մոտ 2000 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու մոտակայքում՝ 5000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Նմանատիպ նյութեր
6243 դիտում
09:14 12-08-2017
Խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել
4995 դիտում
09:14 20-08-2017
Տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել
4027 դիտում
09:16 27-08-2017
Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել
Այս բաժնից
424 դիտում
18:36 25-04-2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
382 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
847 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը