211652_close_icon
views-count2433 դիտում article-date 14:59 05-09-2018

«Մանչեսթեր Սիթին» վերջին 8 տարում աշխարհում ամենաշատն է ծախսել տրանսֆերների վրա

Շվեյցարական CIES Football Observatory ընկերությունը, որը զբաղվում է ֆուտբոլային վիճակագրությամբ, ամփոփել է 2010-2018 թվականներին տրանսֆերային շուկայում ակումբների գործունեությունը: Տրանսֆերների վրա ծախսած գումարների ծավալով առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որը 8 տարում ծախսել է 1,47 մլրդ եվրո: Լավագույն հնգյակում են նաև «Չելսին» (1,31 մլրդ), «Բարսելոնան» (1,26 մլրդ), ՊՍԺ-ն (1,24 մլրդ եվրո) և «Մանչեսթեր Յունայթեդը» (1,1 մլրդ): Տրանսֆերներից շահույթի (եկամուտներ, հանած՝ ծախսեր) լավագույն ցուցանիշը ցուցադրել է «Մոնակոն» (պլյուս 288 մլն եվրո»), վատագույնը՝ «Մանչեսթեր Սիթին» (մինուս 1 մլրդ եվրո):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր