211652_close_icon
views-count49251 դիտում article-date 10:50 04-09-2018

«Կասկադյորական» ու խոշոր ավտովթար Երևանում. 32-ամյա վարորդը BMW-ով բախվել է բազալտե արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Գայի պողոտայի և Գյուլիքեխվյան փողոցի խաչմերուկում՝ CPS բենզալցակայանի հարևանությամբ, Երևանի բնակիչ՝ 32-ամյա Կարեն Շահգելդյանը իր վարած BMW մակնիշի 01 NN 033 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե հատվածին և գլխիվայր շրջվելով՝ հայտվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Դեպի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորին առաջինը օգնության են հասել CPS բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր էլ ասում էին, որ օպերատիվ է գործել շտապօգնության բրիգադը։ Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է իրենց հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր