211652_close_icon
views-count35246 դիտում article-date 21:25 02-09-2018

Արմավիրի մարզում 47-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել ձորակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 47-ամյա Նունե Ավագյանը իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 ZR 070 համարանիշի ավտոմեքենայով, Ոսկեհատ-Հայանիստ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 80-ամյա Սուսիկ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր