211652_close_icon
views-count4410 դիտում article-date 23:27 31-08-2018

ՌԴ ԱԳՆ-ն Դոնեցկի հանրապետության ղեկավարի սպանությունը ահաբեկչություն է որակում

Մոսկվայում Դոնեցկի հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ահաբեկչություն են որակում: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը: «Սեպար» ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Դոնեցկի Հանրապետության ղեկավարի զոհվելու մասին ավելի վաղ կայքը հայտնել էր հանրապետության ուժային կառույցների աղբյուրը: Այդ տեղեկությունը հաստատել է ինքնահռչակ հանրապետության ժողովրդական խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Բերդիչևսկին: «Մինսկի պայմանավորվածությունները կատարելու ու ներքին հակամարտության լուծման ուղիներ որոնելու փոխարեն Կիևի պատերազմի կուսակցությունն իրականացնում է ահաբեկչության սցենարը` խորացնելով տարածաշրջանի առանց այդ էլ բարդ իրադրությունը»,- լրագրողներին ասել է Զախարովան: Նա կոչ է արել միջազգային հանրության հսկողության ներքո այս հանցագործության անաչառ քննություն անցկացնել: «Միջազգային հանրությունը պետք է պահանջի, և հսկողության տակ առնի այս հանցագործության անաչառ քննությունը, որը տեղի է ունեցել խաղաղ բնակչության աչքի առաջ»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր