211652_close_icon
views-count4365 դիտում article-date 14:25 30-08-2018

Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի կստեղծվի

Կառավարությունը այսօր որոշում է կայացրել Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ։ Նախագիծը ներկայացնող զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կազմակերպիչ է ճանաչել «ԷԿՈՍ» ՓԲԸ-ն: Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքում կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, և 300 նոր աշխատատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները: Կազմակերպիչը նախատեսել է մոտ 4 մլն դոլարի ներդրում, շահագործողների կողմից մինչև 2021 թվականը 15 մլն դոլար, իսկ հետագա տարիների համար ևս 30 մլն դոլարի ներդրում։ Այսպիսով` նախատեսվում է, որ երկու հիմնական տարածք է լինելու, մեկը՝ Հրազդանում 4,3 հա չափով, և գրասենյակային տարածք Երևանում: «Սա կլինի Հայաստանում թվով 4-րդ ազատ տնտեսական գոտին: Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետ է սահմանվել 25 տարին»,- տեղեկացրեց Արծվիկ Մինասյանը և նշեց, որ նախագիծը նպատակ ունի ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, երկրի ներդրումային գրավչության բարձրացում, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծում, նոր աշխատատեղերի ստեղծում և կայուն տնտեսական զարգացման խթանում:

Նմանատիպ նյութեր