211652_close_icon
views-count27039 դիտում article-date 23:12 26-08-2018

Բռնքամարտիկը ռինգից հեռացել է զանգը հնչելուց անմիջապես հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր իրադարձությունը եղել է աշխարհի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ Վիլի Մոնրոյի և Խավյեր Ֆրանսիսկո Մասելի գոտեմարտը: Սակայն երեկոն դրանով չի հիշվելու: Մինչև գլխավոր գոտեմարտը գերծանր քաշային կարգում նախատեսված է եղել նիգերացի Էֆե Աջագբոյի և ամերիկացի Կյորտիս Հարպերի մարտը, սակայն այն տևել է ընդամենը մի քանի վայրկյան: Մարտը ազդարարող զանգից անմիջապես հետո Հարպերը լքել է ռինգը: Այդպես նա արտահայտել է իր բողոքը գոտեմարտի համար ցածր հոնորարի առթիվ: Ամերիկացու այս քայլը մեծ դժգոհություն է առաջացրել մարզասրահում, որի հանդիսականները սկսել է սուլել հեռացող Հարպերի հասցեին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր