211652_close_icon
views-count6129 դիտում article-date 11:49 26-08-2018

Սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան կապակցությամբ իջեցվել է Սպիտակ Տան դրոշը

ԱՄՆ նախագահական նստավայրի դրոշը, ի նշան հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի հիշատակի ու հարգանքի, իջեցվել է։ Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է Սպիտակ Տան՝ սոցցանցերի հարցերով պատասխանատու Դեն Սքավինո-կրտսերը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ սենատորը մահացել է երեկ երեկոյան, Անապոլիս քաղաքի իր տանը։ Մաքքեյնի մոտ ախտորոշվել էր ուղեղի ուռուցք։ Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին նախագահ Բարաք Օբաման։ Ջոն Մաքքեյնի աճյունը հողին կհանձնեն Անապոլիս քաղաքի գերեզմանատանը։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Նմանատիպ նյութեր