211652_close_icon
views-count9158 դիտում article-date 21:43 25-08-2018

Հայկական ԶՈՒ պատվիրակությունը Հնդկաստանում է և հետաքրքրված է տարբեր զինատեսակների ձեռքբերումներով. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է համացանցում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական հրթիռահրետանային Pinaka համակարգով: «Այս առնչությամբ պարզաբանենք, որ ՀՀ Զինված ուժերի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ»,-գրել է նա Facebook-ի[url=https://www.facebook.com/arcrun] իր էջում[/url]: Ավելի վաղ [url=http://panarmenian.net/m/arm/news/259318]PanArmenian.net-[/url]ը, վկայակոչելով Times of India-ին, հաղորդել էր, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռահրետանային համակարգի նկատմամբ։ Pinaka-ն 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։ Աղբյուրը հայտնել է, որ հնդիկ ինժեներները ստեղծել են 80 կմ հեռահարությամբ նոր կառավարչվող հրթիռ համակարգի համար։ Ըստ համակարգի մշակող երկրի Զենքի հետազոտման ու մշակման հիմնադրամի (ARDE) տնօրեն Կ․Մ․ Ռաջանի՝ հայկական պատվիրակությունը ծանոթացել է համակարգի հետ, մասնավորապե, հուլիսին անցկացվա ցուցադրական մարտական կրակի ժամանակ։ Հայաստանը, նրա խոսքով, հետաքրքրված է հրթիռների 2 տարբերակներով էլ, ընթանում են բանակցություններ 2 կառավարությունների միջև։

Նմանատիպ նյութեր