211652_close_icon
views-count45985 դիտում article-date 17:16 25-08-2018

Օրվա պայմանավորվածությունը. Երևանի քաղաքապետի թեկնածուները խոստացել են. «Ես քեզ, դու՝ ինձ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում հուշարձանի բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջիններս նաև համարվում են Երևանի քաղաքապետի թեկնածուներ: Միջոցառման ժամանակ քաղաքացիները ականատես են եղել, թե ինչպիսի ջերմ ու մտերմիկ զրույց են ունեցել թեկնածուները, որի արդյունքում պարզվել է, որ նրանք խոստացել են, որ կընտրեն մեկմեկու, այսինքն՝ Ա. Զեյնալյանը կընտրի Ն. Զոհրաբյանին, վերջինս էլ կընտրի Ա. Զեյնալյանին: Այստեղ են ասում՝ «Ընտրությունները պետք է լինեն այսպես՝ բաց ու թափանցիկ»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր