211652_close_icon
views-count12191 դիտում article-date 23:04 20-08-2018

«Կալաշնիկով» կոնցեռնը նոր ինքնաձիգ է մշակել

«Կալաշնիկով» կոնցեռնը «Արմիա-2018» ֆորումի ժամանակ ցուցադրելու է «Կալաշնիկովի ԱԿ-308» ինքնաձիգը։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ինքնաձիգը 7,62 մմ տրամաչափ է: Կոնցեռնը գործարանում նախնական փորձարկումների է պատրաստվում: Ինքնաձիգի նախատիպը պատրաստվել է ԱԿ-103 ինքնաձիգի հիման վրա՝ օգտագործելով 7,62х51 մմ փամփուշտը՝ ԱԿ-12 ինքնաձիգի տարրերով և կառուցվածքային հանգույցներով: Քաշը դատարկ պահատուփերով 4,3 կգ է, որը տեղավորում է 20 փամփուշտ: Զենքի ողջ երկարությունը 880-940 մմ է, փողինը՝ 415 մմ: ԱԿ-308-ն ունի դիոպտրիկ նշանոց և երկարությամբ ծալվող և 4 դիրքի կիրառմամբ կոթ: Հնարավոր է տեղադրել սվին-դանակ:

Նմանատիպ նյութեր