211652_close_icon
views-count2108 դիտում article-date 15:16 17-08-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

Օգոստոսի 16-ին, ժամը 08.50-ին, Երեւանի Գեւորգ Չաուշի փողոցում իրար են բախվել «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 15-ին, ժամը 23.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում ստեղծել է վթարային իրավիճակ. ինչի հետեւանքով մեկ այլ «Նիսան» բախվել է կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 16-ին, ժամը 09.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Քրիստափորի փողոցում վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 16-ին, ժամը 09.30-ին, Երեւանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ », «Մերսեդես», «ԳԱԶ-2790» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 16-ին, ժամը 11.15-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր 39.5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21144-110» եւ «ՈւԱԶ 315195» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21144»-ի 18-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 16-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 46.5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «Հունդայի» եւ «Մերսեդես 180» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 31-ամյա ուղեւոր Կարեն Ֆանյանը տեղում մահացել է, իսկ 37-ամյա վարորդը եւ «Հունդա»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 16-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Գավառ-Լճաշեն ճանապարհների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 16-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել «ԶԻԼ-130» եւ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈՒԱԶ»-ի վարորդը եւ նրա երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի 29-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին։ 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 17-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Օպել Աստրա» տրանզիտ ավտոմեքենան Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում կորցրել է կառավարումը, բախվել էլեկտրասյանը եւ գլխիվայր շրջվել։ 48-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 16-ին, ժամը 10.05-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնից նյութեր են ստացվել, որ հուլիսի 30-ին, ժամը 01.30-ին, մարմնական վնասվածքով հիվանդանոց է դիմել 26-ամյա տղամարդ։ Նա հայտնել է, որ Դիլիջան քաղաքում վայր է ընկել: Պարզվել է, որ երիտասարդը հուլիսի 29-ին, ժամը 18.00-ի սահմաններում, վարելով մոտոցիկլետը, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում կողաշրջվել է: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր