211652_close_icon
views-count8562 դիտում article-date 22:13 15-08-2018

Հայաստանից Քաթար կեռաս ու ծնեբեկ ենք արտահանում․ ռիսկերը կապված են հիմնականում Լարսի հետ․ նախարար

«Երեկվա տվյալներով, արդեն այս տարի 81 տոկոսով ավելի ծիրան ենք արտահանել, քան անցած տարի: Արտահանվել է նաև կեռաս, խաղող: Դեղձի սեզոնը դեռ չի սկսվել, բայց անցած տարվա համեմատ արդեն մոտ 3 անգամ ավելի դեղձ ենք արտահանել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ընդգծելով, որ այս տարի ավելի շատ ծիրան է արտահանվել, անցած տարվա համեմատ: Նախարարը տեղեկացրեց, որ արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, բայց արտահանման աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է: «Հիմնականում ՌԴ ենք արտահանում, բայց այս տարի արտահանման աշխարհագրությունը մեծացել է. արտահանվում է նաև Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Եվրոպական միություն, նաև Մերձավոր Արևելք՝ Դուբայ, Միացյալ Էմիրություններ, Քաթար, Քուվեյթ: Քաթար, օրինակ, կեռաս ու ծնեբեկ ենք արտահանում: Մի ընկերություն է, բայց կարողացել է մտնել շուկա»,- նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ արտահանումը ռիսկային է՝ հիմնականում Լարսի անցակետի հետ կապված: «Արտահանումը ռիսկային է հիմնականում Լարսի անցակետի հետ կապված, ռիսկային է նաև արտաժույթի տատանումների հետ կապված: Ընդհանուր առմամբ, արտահանման աշխարհագրության ընդլայնումը խիստ կարևոր ռազմավարական հարց է»,- ավելացրեց նախարարը:

Նմանատիպ նյութեր