211652_close_icon
views-count1678 դիտում article-date 15:40 15-08-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

Օգոստոսի 14-ին, ժամը 19.00-ին, «Դեւյվու» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մյասնիկյան պողոտայում մոտ բախվել է ճանապարհի բաժանարար քարե արգելապատնեշին եւ կողաշրջվել. 35-ամյա վարորդը եւ 34-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 14-ին, ժամը 16.15-ին, Երեւանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Հիգեր», «ԳԱԶ-24» եւ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24»-ի 31-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 14-ին, ժամը 03.30-ին, 78-ամյա մի տղամարդ բուժօգնության է դիմել հիվանդանոց եւ հայտնել, որ Նոյեմբերյան քաղաքում «Շտապ օգնության» ավտոմեքենայի սրահում, տեղափոխման ժամանակ, ստացել է մարմնական վնասվածքներ: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 13-ին, ժամը 23.15-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ թիվ 8 երթուղու՝ անհայտ վարորդի վարած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶել»-ի 38-ամյա ուղեւորուհուն օգոստոսի 14-ին, ժամը 01.20-ին, տանը բուժօգնություն է ցուցաբերել «շտապ օգնության» խումբը: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 14-ին, ժամը 12.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 14-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 28,5 կմ-ին իրար են բախվել«ՎԱԶ-2107» եւ «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ին, Գյումրի քաղաքի Տերյան եւ Ջիվանու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2110»-ի 18-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ... Օգոստոսի 14-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել. 63-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր