211652_close_icon
views-count7564 դիտում article-date 23:31 08-08-2018

Վրաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակին

Վրաստանի նախագահը Մուխաթգվերդի եղբայրական գերեզմանատանը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. օգոստոսյան պատերազմի զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել նրանց հուշարձանին: Վրաստանի նախագահը մեկ անգամ ևս իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Հաղորդում է [url=http://aliq.ge/pages/single_page/%D5%94%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/419]aliq.ge[/url]-ն։ «Օգոստոսի ողբերգությունից տասը տարի է անցել: Ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ դա առաջին հարձակումը չէր ազատ Վրաստանի վրա: Առաջին անգամ Ռուսաստանը փորձեց պատժել մեզ մեր անկախության առաջին տարիներին: Դա 90-ական թվականների պատերազմն էր Աբխազիայում և Ցխինվալիում: Տասը տարի առաջ դաժան հարձակման ևս մեկ ալիք եղավ: Այսօր՝ խորհելով անցյալի մասին, մենք տեսնում ենք, որ հաղթանակը և երկրի միավորումը ավելի մոտ է, քանի որ չի տուժել ո՛չ մեր բարոյականությունը, ո՛չ հավատը և ո՛չ էլ աջակցությունը: Ես ուզում եմ մխիթարել այն մարդկանց, ովքեր այսօր ցավ ունեն սրտում, ամեն օր, ամեն ամիս մենք ավելի ենք մոտենում մեր երկրի միասնականությանը: Դա տեղի է ունենում այսօր և դա տեղի կունենա նաև ապագայում», - ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Գերագույն գլխավոր հրամանատարի հետ միասին Մուխաթգվերդիի եղբայրական գերեզման են այցելել նաև նախագահի աշխատակազմի ղեկավարը, անվտանգության խորհրդի քարտուղարը և նախագահի արտաքին հարաբերությունների գծով քարտուղարը:

Նմանատիպ նյութեր