211652_close_icon
views-count76406 դիտում article-date 23:20 06-08-2018

Ոստիկանության համակարգի պրոֆեսիոնալ գնդապետը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ

Այսօր, օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ․ Օսիպյանի հրամանով՝ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը ազատվել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի պաշտոնից։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Ա․ Հովհաննիսյանը նշանակվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ։ Ա․ Հովհաննիսյանը Ոստիկանության համակարգում համարվում է իր գործին գիտակ, պրոֆեսիոնալ է, լավ տիրապետում է օպերատիվ իրավիճակին, և ոստիկանության այն բաժիններում, որտեղ ղեկավարել է նա, բացահայտման ցուցանիշները եղել են բարձր, և բազմաթիվ աղմկահարույց, մեծ հնչեղություն ունեցող հանցագործություններ է բացահայտել։ Մեծ թվով աղմկահարույց հանցագործություններ էլ նրա և իր կառույցի աշխատակիցների կողմից կանխվել են։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր