211652_close_icon
views-count4471 դիտում article-date 17:25 04-08-2018

Համացանցում հայտնվել է ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ավիավթարի տեսագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած Ми-8 ուղղաթիռի կործանումը նկարահանել են: Կադրերում երևում է այրվող ուղղաթիռը, իսկ անկումից հետո վառելիքի բաքերը պայթել են, հայտնում է Lenta.ru կայքը: UTair ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը կործանվել է այսօր՝ օգոստոսի 4-ին, առավոտյան՝ մեկ այլ օդանավի բեռի հետ բախման հետևանքով: Ուղղաթիռում գտնվող 15 ուղևորները և անձնակազմի 3 անդամները զոհվել են։ ՌԴ քննչական կոմիտեի կողմից քրեական գործ է հարուցվել: Կործանման վայրում հայտնաբերվել են ուղղաթիռի սև արկղերը, որոնք կփոխանցվեն Միջպետական ավիացիոն կոմիտեին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր