211652_close_icon
views-count4391 դիտում article-date 17:38 04-08-2018

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 3-ին, ժամը 17.15-ին, Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հայասա» մակնիշի մոտոցիկլետ և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 3-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մարգարյան փողոցի թիվ 37/8 հասցեի մոտ իրար են բախվել «MS 110-T» մոպեդ և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա: Մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 3-ին, ժամը 23.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիբոյեդովի և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 3-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Փարպի-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 3-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Արայի գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2109», «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2109»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 3-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաղցրաշեն-Այգեպատ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 58-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 4-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցի թիվ 58 հասցեի մոտ իրար են բախվել «ՄԱԶ-64229» և «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես C-180»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 3-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցի թիվ 86 շենքի դիմաց իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, հետո «Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի բանկոմատին: Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես E350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակի Ս.Ավետիսյան փողոցի սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Օգոստոսի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ: «Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր