4241 դիտում
19:02 02-08-2018
Ադրբեջանում արգելափակված են APA Holding-ի կայքերը
Օգոստոսի 1-ից արգելափակված են APA Holding-ի մեջ մտնող լրատվական կայքերը՝ այդ թվում Ադրբեջանի ամենահայտնի լրատվական գործակալություններից մեկը համարվող APA-ն: Պաշտոնական պատճառների մասին չի հաղորդվում: Հայտնում է [url=https://www.azatutyun.am/a/29407096.html]«Ազատությունը»[/url]։
Meydan TV-ն հայտնում է, որ երեկ APA-ն հրապարակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը հայ-ադրբեջանական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության մասին, որը այլ գործակալությունների կողմից ևս արտատպվել է: Meydan TV-ի փոխանցմամբ՝ APA-ն Ալիևին է վերագրել «Մենք Հայաստանին ծնկի կբերենք» արտահայտությունը, որը նախագահի աշխատակազմը քիչ անց հերքել է՝ պնդելով, թե երկրի ղեկավարը նման հայտարարություն չի արել: Նախագահականի աշխատակազմի արձագանքից հետո լուրը կայքից հանվել է, և գործակալությունը ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար: Այդուհանդերձ, APA-ի կայքը մինչ այս պահը արգելափակված է:
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
14:34 28-04-2014
International Media Holding-ը իր կազմի մեջ ընդունեց «Անի Քոչար Փրոդակշն»-ին
14725 դիտում
14:53 17-09-2015
Վահան Մարտիրոսյանը Ադրբեջան է փախել. APA
932 դիտում
11:06 12-10-2015
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստվում են հոկտեմբերի վերջին տարածաշրջան այցելել. apa
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը