211652_close_icon
views-count7828 դիտում article-date 15:48 02-08-2018

Ռազմական ոստիկանության կոչին ընդառաջ ՀՀ քաղաքացին կամավոր ՌՈ է հանձնել մեծ քանակությամբ զենք-զինամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2018թ․ օգոստոսի 1-ին Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացի Ս. Պ․-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, մեկ հատ պահեստատուփ լցված 5․45 մմ տրամաչափի 30 հատ փամփուշտներով, 1 հատ երկփողանի 16մմ տրամաչափի որսորդական հրացան, երկու հատ հակատանկային ական, 600մ հատ 7․62մմ և 60 հատ 5․45 մմ տրամաչափերի փամփուշտներ։ Ս․Պ․-ը բացատրություն է տվել այն մասին, որ նշված զենքերը և զինամթերքը գտել է 1992-1994 թթ-ին։ Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: [b]ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր