211652_close_icon
views-count2441 դիտում article-date 10:10 01-08-2018

Փոխնախարարն էլ LEXUS ունի. Արման Ուդումյանի ունեցվածքը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հունիսին նշանակվեց այս պաշտոնում: Այսօր արդեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված է նրա՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Ուդումյանի սեփականությունն են համարվում բնակարանն ու «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները կազմել են 12 միլիոն 800 հազար դրամ, 4 հազար 500 ամերիկյան դոլար և 1613 եվրո: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 120 հազար դրամ եւ ստացվել 5 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձից ու 1 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից: Ուդումյանը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ է, տարբեր կազմակերպությունների հետ աշխատել է որպես ֆրիլանսեր, եղել է ՄԱԿ–ի հայկական ասոցիացիա հ/կ–ի ծրագրերի համակարգողը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր