211652_close_icon
views-count15506 դիտում article-date 13:35 28-07-2018

«Սեւան» Ազգային պարկ»-ի տնօրենը հերքում է իր կողմից բժշկի դիմելու մասին լուրերը

«Սեւան» Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենն «[url=https://armenpress.am/arm/news/942076.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում անձամբ հերքեց տարածված տեղեկատվությունն առ այն, որ իր ինքնազգացողությունը վատացել է Սեւանա լճի ջուրը խմելուց հետո: «Ես լճի ջուրը երեկ խմել եմ տարբեր ափերից՝ համոզելու համար բոլորին, որ ջրիմուռների ակտիվացումը չի կարող լինել վարակիչ հիվանդությունների աղբյուր, վնասել մարդու առողջությանը: Ընդ որում, լճի ջուրը խմել եմ մի քանի տեղերից, որտեղ ջրիմուռներով ծածկված մեծ զանգվածներ են նկատվել: Իմ ինքնազգացողության վատացման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ես առհասարակ բժշկի չեմ դիմել, իսկ ինքնազգացողությունս թե երեկ, թե այսօր միանգամայն բավարար է»,-հավաստեց Վահե Գուլանյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/942076.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր