211652_close_icon
views-count4526 դիտում article-date 22:30 26-07-2018

Ճապոնիան շարունակելու է Շիրակում իրականացվող ծրագրերը. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան հուլիսի 26-ին ճանաչողական այցով Շիրակի մարզում էր: Դեսպանի հետ հանդիպեցին մարզային իշխանության ներկայացուցիչները: Մարզպետարանում կայացած հանդիպումից հետո նորանշանակ դեսպանին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հաորդում է [url=https://armenpress.am/arm/news/941944.html]«Արմենպրեսը»[/url]։ Ողջունելով հյուրին՝ Գյումրու քաղաքապետը հույս հայտնեց, որ ջերմ հարաբերություններն, ինչպիսին եղել են նախորդ դեսպանի հետ, կշարունակվեն: Դեսպան Ջուն Յամադան իր կողմից վստահեցրեց՝ կանի հնարավորը. «Այն բոլոր ծրագրերն ու նախագծերը, որ մինչ այս իրականացվել են, կշարունակվեն»: Սամվել Բալասանյանն առաջարկեց աջակցել Գյումրիին՝ Ճապոնիայի Սենդայ քաղաքի հետ քույր քաղաք լինելու առաջարկին: Դեսպան Ջուն Յամադան փաստեց, որ, իրոք, Գյումրին ու Սենդայը ունեն նմանություններ, և քույր քաղաքներ դառնալու բոլոր նախադրյալները կան: Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հյուրին նվիրեց Գյումրու խորհրդանիշ՝ «Կլկլան» բաժակը և Գյումրու մասին պատմող գիրք: Դեսպանը խոստացավ հաջորդ այցին ավելի երկար մնալ Գյումրիում՝ քաղաքին ավելի լավ ծանոթանալու նպատակով: Այցի շրջանակներում Ջուն Յամադան եղավ Ամասիայում: «Կենցաղային խնամքի ծառայություններ Ամասիա համայնքի ծերերի համար» ծրագրի շրջանակներում համայնքին ճապոնական կողմը նվիրել է մեքենա, որի մեջ կան հատուկ ծառայություններ մատուցող սարքավորումներ: Շուրջ 28 հազար դոլար արժողությամբ ծրագրի շրջանակներում կամավորները կենցաղային ծառայություններ կմատուցեն տարեցներին: Ծրագրով նախատեսվում է բժշկական օգնության տրամադրում ևս:

Նմանատիպ նյութեր