211652_close_icon
views-count853 դիտում article-date 20:34 05-04-2024

ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներին․ Ջեյմս Օ’Բրայեն

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենը ամփոփեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպման արդյունքները։ 

«ԱՄՆ պետքարտուղարը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը սկսեցին նրանից, որ ընդգծեցին, որ վճռականորեն աջակցում են Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև նշել ենք մեր հիացմունքը Հայաստանում 2018 թվականի Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ: Մենք ականատես եղանք գլոբալ տնտեսության և քաղաքական համակարգի կառուցմանն ուղղված էական բարեփոխումների և ջանքերի, որոնք կարտացոլեն Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Մեր նպատակն է շարունակել նույն ոգով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծեց Օ’Բրայենը։

Նա հիշեցրեց, որ այս հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ շարունակական ջանքերի համատեքստում: 

«Այս հանդիպումը նվիրված էր Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, սակայն մենք, անշուշտ, կոչ ենք արել Հայաստանին շարունակել խաղաղության ճանապարհը և փորձել վերջնական համաձայնության գալ Ադրբեջանի հետ:

Սա երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում անվտանգության ապահովման և բարգավաճման լավագույն ճանապարհն է, մասնավորապես, նոր առևտրային ուղիները, որոնք կարող են Միջերկրական ծովից Կենտրոնական Ասիա հարթել: Մենք ողջունում ենք այս բոլոր քայլերը։ Պետքարտուղարն ընդգծել է, որ քաղաքական բարեփոխումների առաջընթացը պայմաններ է ստեղծում ներառական կառավարության համար, որը կարձագանքի իր ժողովրդի կամքին և կնպաստի բազմազանությանն ու գործընկերությանն ամբողջ աշխարհում»,- ասաց Օ’Բրայենը։

Նա շեշտեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին։

«Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է պետքարտուղարը, անցած ֆինանսական տարում մենք տրամադրել ենք 65 միլիոն դոլարի օգնություն: Կան կոնկրետ միջոցներ, որոնք ուղղվել են տարբեր ծրագրերի, ինչպես հումանիտար, այնպես էլ տնտեսական բարեփոխումների և Հայաստանին օժանդակելու՝ իր վարչական կառույցները բարեփոխելու և ամուր ապագա կառուցելու գործում»,- նշեց Օ’Բրայանը։

Նրա խոսքով՝ եռակողմ հանդիպումը թույլ է տվել կարծիքների շատ բաց փոխանակում անել Հայաստանի առջև ծառացած խնդիրների և այն դերի շուրջ, որը կարող են խաղալ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից ավելի ակտիվ համագործակցությունն ու աջակցությունը այդ օգնության տրամադրման գործում: 

«Նման օգնության բազմաթիվ օրինակներ կան՝ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման, քաղաքական բարեփոխումների և մարդասիրական օգնության շուրջ»,- եզրափակեց Օ’Բրայանը։

Նմանատիպ նյութեր