211652_close_icon
views-count27535 դիտում article-date 15:19 26-07-2018

Ավտովթար Երևանում. բախվել են Нива-ն, Opel-ը, BMW-ն. դեպքի վայրում հնչած կրակոցների մասին լուրը հերքվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Կեսօրին Ազատության պողոտայի շենքերից մեկի բակում բախվել են BMW մակնիշի 09 CG 010 համարանիշի, Opel մակնիշի 35 GX 516 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 35 RZ 593 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանւ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վթարի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ վթարից հետո տեղում հնչել են կրակոցներ, սակայն պարզվեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր