211652_close_icon
views-count2327 դիտում article-date 14:35 26-07-2018

Պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից 2017-ին պետբյուջե մուտքագրված գումարը եղել է նախատեսվածից ավելին՝ կազմելով 832 մլն դրամ

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական գույքի կառավարման 2015-2017 թթ. ծրագրի կատարման» 2017 թ. հաշվետվությանը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ցանկում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների շահութաբաժիններին առնչվող տեղեկատվությունը կազմված է ՀՀ ֆինանսների նախարարության տրամադրած` Պետական մաս­նակցությամբ առևտրային կազմակերպություն­ների կողմից ՀՀ պետական բյուջեի բաժնե­տիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենդներ գանձապետական հաշիվներին 2016 թ. և 2017 թ. փաստացի փոխանցած շահութաբաժինների վերաբերյալ և 2017 թ. ՀՀ պետական բյուջեի հաշվարկների հիմքում դրված, շահութաբաժինների գծով պետական բյուջե վճարման ենթակա տարեկան գումարների կանխատեսումների վերաբերյալ տե­ղեկանքների հիման վրա: «Մասնավորապես, կազմակերպությունների պետբյուջե մուտքագրած շահութաբաժինների գումարային մեծությունը կազմել է, համապատասխանաբար, 2015թ.՝ 640 մլն դրամ, 2016թ.՝ 1 մլրդ 510 մլն դրամ, 2017թ.` 832 մլն դրամ, կանխատեսված 560 մլն դրամի դիմաց»,- «[url=https://armenpress.am/arm/news/941875.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, ասաց Մինասյանը: Նա նշեց, որ 2018 թվականի համար ունեն ավելի մեծ թիրախային ծրագրեր պետգույքի կառավարման ոլորտում և ակնկալվում է մուտքերի աճ:

Նմանատիպ նյութեր