211652_close_icon
views-count12239 դիտում article-date 16:23 24-07-2018

Վաչագան Ղազարյանը վճարել է 1 մլրդ դրամ գրավն ու ազատ է արձակվել

Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու համար Վերաքննիչ դատարանի կողմից սահմանված 1 միլիարդ դրամը վճարվել է: Այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից: «Վաչագան Ղազարյանն այժմ գտնվում է ազատության մեջ»,-ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնեցին: Հիշեցնենք, որ Վ. Ղազարյանը 1 ամիս առաջ ձերբակալվել էր՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու համար: Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր 2 ամսով, և համաձայն չլինելով դատարանի որոշմանը՝ այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ օրեր առաջ փոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը:

Նմանատիպ նյութեր