211652_close_icon
views-count78492 դիտում article-date 10:29 24-07-2018

Երևանում թալանել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի տունը. գողը կամ գողերը հափշտակել են ոսկյա և արծաթյա զարդեր, որոնց գումարը կազմում է մի քանի միլիոն դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 23-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան դռան փականը բացելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից գողացել ոսկյա և արծաթյա զարդեր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Սերգեյ Թասալյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է 37-ամյա Սերգեյ Մարաբյանին, ով աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր, գողոնն էլ կազմում է մի քանի միլիոն դրամ։ Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայր է ժամանել նաև Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Գևորգ Գևորգյանը։ [b]ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0251437001532414183831359.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր