211652_close_icon
views-count3999 դիտում article-date 22:44 23-07-2018

Հունաստանում լայնամասշտաբ անտառային հրդեհ է բռնկվել՝ տարածվելով դեպի բնակավայրեր

Հունաստանում՝ Աթենքից արևմուտք ընկած հատվածում զանգվածային անտառային հրդեհ է բռնկվել, որի պատճառով մարդիկ ստիպված են եղել փախչել տներից: Հաղորդում է [url=http://greece.greekreporter.com/2018/07/22/huge-forest-fire-breaks-out-in-greeces-skopelos/]greece.greekreporter[/url]-ը։ Հրդեհը բռնկվել է հունական մայրաքաղաքից 55 կմ արևմուտք ընկած շրջանում: Հրդեհի բռնկման պաճառները դեռևս անհայտ են: Հրդեհաշիջման աշխատանքներին 4 ինքնաթիռ և երկու ուղղաթիռ է ներգրավվել: Երկրի վրա կրակի դեմ պայքար են մղում 110 հրշեջ փրկարար և 47 տրանսպորտային միջոց: Նշվում է, որ ուժեղ քամու պատճառով կրակն արագորեն տարածվում է դեպի այլ բնակավայրեր, գյուղերից երեքում տներ են այրվել: Միևնույն ժամանակ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: Կրակից բարձրացող ծխի ամպերը տեսանելի են եղել Աթենքի Ակրոպոլիսի և Պարթենոնի տաճարի գլխավերևում:

Նմանատիպ նյութեր